Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Նորությունների արխիվ

Նորություններ

«Շինարարություն և ինտերիեր»

20/04/2022 Նորություններ

«Շինարարություն և ինտերիեր» տասնչորսերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի մայիսի 13-15-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում։

«Շինարարություն և ինտերիեր 2022» ցուցահանդեսին մասնակցում են այս ոլորտը ներկայացնող ավելի քան 120 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից, որոնք սպառողին առաջարկում են նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ։

Ցուցահանդեսի նպատակն է խթանել Հայաստանի և արտասահմանյան երկրների միջև համատեղ բիզնեսը և ներդրումային ծրագրերը, խրախուսել ներդրողներին ուսումնասիրել այս ոլորտը, ինչը դրականորեն կներազդի երկրի տնտեսական աճի վրա։ Ցուցահանդեսը բարենպաստ պայմաններ կստեղծի նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար։ Սա հիանալի հնարավորություն է արտասահմանյան երկրներից բիզնես գործընկերներ գտնելու համար։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են լինելու՝ անվտանգության համակարգեր, բանկեր և վարկային ընկերություններ, բեռնափոխադրումներ, ջեռուցում, օդափոխություն, գազամատակարարում, ջերմամատակարարման և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, արտաքին և ներքին դիզայն, ինտերիերի աքսեսուարներ (կահույք, գորգեր, խոհանոց,սպասք), լոգարաններ և շոգեբաղնիքներ, լուսավորություն և լանդշաֆտային ձևավորում, մաքրման ծառայություններ և ապրանքներ, դիզայն, ներկ և պաշտպանիչ նյութեր, շինարարական գործիքներ և սարքավորումներ, շինանյութեր և նյութեր ներքին հարդարման համար, տեխնոլոգիա, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա , ոռոգման համակարգեր, ջրամատակարարման և կոյուղու համակարգեր։