Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

«Սրատես»

«Սրատես» - ՀՕՊ օդային իրադրության հսկման տեղեկատվական համակարգ

Ապահովում է օդային իրադրության վերաբերյալ տարբեր՝ թվային կամ անալոգային ելքերով ռադիոլոկացիոն կայաններից տեղեկատվության ստացում, ընդհանրացում և ընդունված տեսքով սպառողներին տրամադրում: Կարող է դրվել ՀՕՊ հայտնաբերման և խոցման սպառազինության մարտական կիրառման ավտոմատիզացման հիմքում:

Իրականացվում են.

  • ռադիոլոկացիոն ազդանշանների` թվային կամ անալոգային, մշակում և կոորդինատային տեղեկատվության ձևավորում (առաջնային մշակում),
  • նշանակետերի հայտնաբերում և ուղեկցում (երկրորդային մշակում),
  • ուղեկցվող նշանակետերի վերաբերյալ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության ընդհանրացում (երրորդային մշակում),
  • ուղեկցվող նշանակետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում ՀՕՊ օղակներին (ռադիոլոկացիոն հանգույց, օդային իրադրության հետախուզության կենտրոն, զենիթահրթիռային ստորաբաժանումներ, ՀՕՊ և ավիացիայի միացյալ ՀԿ և այլն):

Գտնվում է շահագործման մեջ: