Երևանի Մաթեմատիկական Մեքենաների

Գիտահետազոտական Ինստիտուտ

Տառատեսակի չափը

A
A
A

Ճանապարհի սկիզբը

ԽՍՀՄ-ում էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի ստեղծման առաջին քայլերը կատարվեցին 50-ական թվականների սկզբներին, երբ ստեղծվեցին «МЭСМ», «БЭСМ» «СТРЕЛА», «М-1», «М-2», «М-3» և «УРАЛ» հաշվողական մեքենաները, որոնք հիմք դրեցին ԽՍՀՄ-ում հաշվողական տեխնիկայի ստեղծմանը և նրա հետագա զարգացմանը: 

1956 թվականանից սկսվեց հաշվողական տեխնիկայի ստեղծման երկրորդ տասնամյակը:

Եթե առաջին տասնամյակում հաշվողական մեքենաները օգտագործվում էին միայն գիտատեխնիկական հաշվարկումերի համար, ապա 1956 թվականից այդ մեքենաները սկսեցին օգտագործվել նաև ինֆորմացիայի մշակման համար: 50-ական թվականներին Մոսկվայի երկու բուհերում սկսվեցին պատրաստվել հաշվողական տեխնիկայի մասնագետներ: Անհրաժեշտ է նշել, որ ԽՍՀՄ-ում տեխնիկայի հիմքը դրեցին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Ս. Ա. Լեբեդևը, Վ.Մ. Գլուշկովը, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ Ի.Ս. Բրուկը, Ն. Յա. Մատյուխինը, գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Բ.Մ. Կագանը, Մ. Ռ. Շուրա-Բուրան, Յու. Յա. Բազիլևսկին, Բ.Ի. Ռամեևը, Մ.Ա. Կարցևը և ուրիշներ:

Այդ ժամանակաշրջանում էր, որ երկրում ստեղծվեցին հաշվողական մեքենաների մշակման և արտադրության կենտրոններ Մոսկվայում, Կիևում, Պենզայում, Մինսկում, Կազանում: 

Հաշվողական տեխնիկան՝ որպես գիտության և տեխնիկայի նոր ուղղություն մուտք գործեց Հայաստան 1956 թվականին՝ Երևանի մաթեմաթիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման օրվանից, որը հետագայում մեծ թափ ու զարգացում ստացավ՝ մեծ համբավ բերելով մեր հանրապետությանը: